Գլխավոր Լրահոս

Բուդապեշտը գովազդային քարոզարշավ է սկսել ԱՄՀ-ի դեմ

Բուդապեշտը գովազդային քարոզարշավ է սկսել ԱՄՀ-ի դեմ

Հունգարիայի կառավարությունը տեղական մամուլում գովազդային արշավ է սկսել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) դեմ։ Քարոզարշավը համընկել է Բուդապեշտին նոր վարկի տրամադրման շուրջ բանակցությունների մեկնարկին։

Գովազդներն ուղեկցվում են մի շարք կարգախոսերով՝ «Մենք չենք զիջի ԱՄՀ-ին», «Մենք չենք զոհաբերի մեր անկախությունը», «Ի՞նչ ենք ուզում ԱՄՀ-ից: Հարգանք և վստահություն»։ Բացի այդ՝ «Կառավարության տեղեկատվություն» խորագրի տակ մամուլում կարելի է տեսնել «Հարկ անշարժ գույքի վրա՞։ Ո՛չ», «Ընտանեկան նպաստի կրճատո՞ւմ: Ո՛չ» խոշոր մակագրություններ։

Բնակչության իրազեկման նման ռազմավարությունը կառավարությունը բացատրել է այն հանգամանքով, որ ԱՄՀ-ի և Եվրամիության պահանջների մասին առկա տեղեկատվությունը օբյեկտիվ չէ։ Գովազդային արշավի վրա Բուդապեշտը €705 հազ. է ծախսել։

Հունգարիան ֆինանսական աջակցության նպատակով ԱՄՀ-ին և ԵՄ-ին դիմել է ազգային արժույթի՝ ֆորինտի արժեզրկումից և պետական փոխառությունների կտրուկ թանկացումից հետո։ Միջազգային դոնորների հետ Բուդապեշտի բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել։ Վարկատուները Վիկտոր Օրբանի կառավարությանը կոշտ խնայողության պահանջներ են ներկայացրել, որոնք Հունգարիան պատրաստ չէ իրականացնել: Օրբանի խոսքով՝ Հունգարիան 2013թ. ևս կկարողանա սեփական ուժերով ֆինանսավորել ծախսերը, ինչպես արել է 2012-ին։

Բանակցությունների հերթական փուլը ԱՄՀ-ի և ԵՄ-ի հետ կվերսկսվեն հոկտեմբերին կեսերին։

Ավելի վաղ Օրբանը ԵՄ-ին մեղադրել էր շանտաժի մեջ՝ նկատի ունենալով դոնորների առաջադրած հավելյալ պայմանները։ ԵՄ-ն դեմ է արտահայտվել Հունգարիայի կենտրոնական բանկի ազգայնացման Օրբանի ջանքերին ու ֆինանսական գործառնությունների համար սահմանվող բարձր հարկադրույքներին։ Բացի այդ, դոնորները՝ պահանջել են խստացնել հարկաբյուջետային քաղաքականությունը։

Հունգարիայի տնտեսությունը բարդ իրադրությունում է 2000-ականների կեսերից՝ նախկին վարչապետ Ֆերենց Դյուրչանի իշխանության տարիներից: Նոր կառավարությանը իրադրությունը կտրուկ շտկել չի հաջողվել: Պաշտոնական կանխատեսումների համաձայն՝ 2012թ. Հունգարիայի ՀՆԱ-ն կաճի 0,5%-ով, ինչը զգալիորեն զիջում է Արևելյան Եվրոպայի մյուս երկրների ցուցանիշներին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում