Toyota Motor-ը հայտարարել է ամբողջ աշխարհում 7,43 մլն ավտոմեքենայի հետկանչի մասին, ինչի պատճառը կողային ապակիների բարձրացման մեխանիզմում թերությունների հայտնաբերումն է։ Հետ կկանչվի, ընդհանուր առմամբ, 14 մոդելի ավտոմեքենա։ Ռեկորդը մինչ այս ամերիկյան Ford-ինն էր՝ 1996թ. ավտոարտադրողը 8 մլն մեքենա էր հետ կանչել։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ամենից շատ մեքենաներ հետ կկանչվեն ԱՄՆ-ում՝ 2,47 մլն: Չինաստանում հետ կկանչվի 1,4 մլն ավտոմեքենա, Եվրոպայում՝ 1,39 մլն, Ճապոնիայում՝ 460 հազ.: Հետ կանչվող մոդելների թվում են Yaris-ը, Vios-ը, Corolla-ն, Matrix-ը, Auris-ը, Camry-ն, RAV4-ը, Highlander-ը, Tundra-ն, Sequoia-ն, xB-ն и xD-ն, որոնք արտադրվել են 2005-2010 թթ. ընթացքում: Ընկերությունում նշում են, որ թերությունը որևէ վնասվածքի կամ ավտովթարի պատճառ չի դարձել։
Սա Toyota-ի կողմից ավտոմեքենաների զանգվածային հետկանչի առաջին դեպքը չէ։ 2009-2010 թթ. Toyota-ն հարկադրված է եղել հետ կանչել 12 մլն ավտոմեքենա՝ պայմանվորված արագության ոտնակի կառուցվածքում հայտնաբերված թերությամբ, որը մեքենաների հանկարծակի արագացման պատճառ է դարձել։
Ավտոարտադրողի որոշումից հետո Տոկիոյի բորսայում Toyota-ի բաժնետոմսերը արժեզրկվել են 2%-ով։
Civilnet











