Գլխավոր Լրահոս

Standard&Poor's-ը իջեցրել է Իսպանիայի վարկային վարկանիշը

Standard&Poor's-ը իջեցրել է Իսպանիայի վարկային վարկանիշը

Միջազգային վարկանշային Standard&Poor's գործակալությունը Իսպանիայի երկարաժամկետ սուվերեն վարկանիշն իջեցրել է միանգամից երկու աստիճանով՝ BBB+ մակարդակից մինչև BBB-՝ «բացասական» կանխատեսմամբ։ Հաջորդը, այսպես կոչված, «աղբային» մակարդակն է։

Ըստ S&P-ի՝ ռեցեսիայի խորացումը, գործազրկության բարձր մակարդակը և սոցիալական ընդվզումը սահմանափակում են ճգնաժամի հաղթահարմանն ուղղված միջոցառումների հնարավորությունները: Բացի այդ՝ խորանում են հակասությունները կենտրոնական և ինքնավար շրջանների իշխանությունների միջև:

Իսպանիային ընդամենը մեկ քայլ է բաժանում վարկանիշի այսպես կոչված «աղբային» մակարդակից, երբ ազգային տնտեսությունում ներդրումներն այլևս «ոչ գրավիչ» են համարվելու։

Վարկանիշի կանխատեսումը «բասացական» է, ինչը նշանակում է, որ այն առաջիկայում կրկին կարող է իջեցվել, եթե տնտեսական իրադրությունը երկրում չբարելավվի: Գործակալությունն ակնկալում է, որ ընթացիկ տարում Իսպանիայի տնտեսությունը կաճի 1,8%-ով, 2013-ին՝ 1,4%-ով։

Սեպտեմբերին Եվրոպական կենտրոնական բանկը եվրոգոտու խնդրահարույց երկրների պարտքային պարտավորություններն անսահմանափակ ծավալով գնելու մասին որոշում է ընդունել: Ակնկալվում է, որ Իսպանիան ֆինանսական աջակցության խնդրանքով միջազգային դոնորներին կդիմի մոտ ապագայում: Պաշտոնական Մադրիդը փորձում է առայժմ սեփական ուժերով հաղթահարել ռեցեսիայի հետևանքները: Ըստ գործակալության՝ դա արվում է ներդրողներին երկրի տնտեսության կենսունակությունը ցույց տալու նպատակով:

Տարբեր գնահատումների համաձայն՝ Իսպանիայի բանկերի վերակապիտալիզացիայի համար անհրաժեշտ է մոտ €60 մլրդ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում