Գլխավոր Լրահոս

Եվրոպացիները մեկ տարում աղքատացել են $11 տրլն-ով

Եվրոպացիները մեկ տարում աղքատացել են $11 տրլն-ով

2011թ. կեսերից մինչ 2012թ. կեսն ընկած ժամանակահատվածում Եվրոպայի տնային տնտեսությունների համախառն կարողությունը կրճատվել է $10,9 տլն-ով՝ պայմանավորված եվրոգոտում շարունակվող պարտքային ճգնաժամով: Այսպիսի եզրակացություն է պարունակում շվեյցարական Credit Suisse բանկի կողմից կազմվող Global Wealth Report ամենամյա զեկույցը:

Աշխարհում տնային տնտեսությունների համախառն կապիտալը 12-ամսյա կտրվածքով կրճատվել է 5,2%-ով՝ կազմելով $223 տրլն։ Կրճատումը պայմանավորված է տնտեսական անկմամբ և մի շարք երկրներում շարունակվող ռեցեսիայով:

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի, տնային տնտեսությունները մեկ տարում աղքատացել են $1,3 տրլն-ով։ Աֆրիկայում, Հնդկաստանում և Լատինական Ամերիկայում կորուստները կազմել են $880 մլրդ, Չինաստանում՝ $560 մլրդ: Հյուսիսային Ամերիկայի բնակչության բարեկեցության մակարդակը, ընդհակառակը՝ բարձրացել է, և տնային տնտեսությունները «հարստացել» են $882 մլրդ-ով:

Ըստ Credit Suisse-ի մասնագետների՝ չնայած բոլոր տարածաշրջաններում կապիտալի ծավալների կրճատմանը, աշխարհում տնային տնտեսությունների համախառն կարողությունը 2000թ. հետո աճել է 38%-ով: Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող կապիտալի ցուցանիշով առաջատարը Շվեյցարիան է (ավելի քան $468 հազ.), ապա Ավստրալիան ($355 հազ.) և Նորվեգիան ($326 հազ.):

Զեկույցի հեղինակների կանխատեսմամբ՝ առաջիկա 5 տարիներին աշխարհում տնային տնտեսությունների համախառն կարողությունը կաճի մինչև $330 տրլն, դոլարային միլիոնատերերի թիվը կկազմի 46 մլն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում