Գլխավոր Լրահոս

Հայաստանի կողմից Նախիջևանի հետ կապի արգելափակումը «հիասթափեցնող է», ասում է Ալիևը

Հայաստանի կողմից Նախիջևանի հետ կապի արգելափակումը «հիասթափեցնող է», ասում է Ալիևը

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրմանը մոտ են, քան երբևէ։ Այդ մասին ապրիլի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը։

«Այժմ մենք ունենք ընդհանուր ընկալում, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը։ Այժմ պետք է աշխատենք դետալների վրա, ինչը ժամանակ է պահանջում»,- ասել է նա։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը մշտապես բարձրացրել է չորս գյուղերի թեման և այն մոռացության չի մատնել․ «Էքսկլավների հարցն ուրիշ է, այն ավելի բարդ է, քանի որ դրանք շրջապատված են այլ երկրի կողմից։ Դրա համար էլ այդ հարցը դելիմիտացիայի գործընթացի շրջանակում պետք է լուծվի»։

Ադրբեջանի նախագահն իր խոսքում նաև հղում է արել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ հիշեցնելով դեպի Նախիջևան երթուղու մասին․ «Այո, եռակողմ հայտարարությունում նշված չէ «Զանգեզուրի միջանցքի» մասին, սակայն այնտեղ հիշատակում կա, որ Ադրբեջանը պետք է կապվի Նախիջևանին, և այն պետք է վերահսկեն Ռուսաստանի սահմանապահ ուժերը։ Այժմ երեք տարուց ավելի է՝ Հայաստանն այդ դրույթն ըստ էության խախտում է։ Այժմ նրանք ցանկանում են այդ կետը [համաձայնության 9-րդ դրույթը] դուրս մղել, որը սակայն, հնարավոր չէ։ Նրանք արգելափակում են Նախիջևանի հետ ճանապարհային կապի հնարավորությունը, և այդպիսի վերաբերմունքը հիասթափեցնող է»,- նշել Ալիևը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում