Գլխավոր Լրահոս

Եթե տեսնենք, որ Հայաստանին փոխանցվող զենքերը հասել են կրիտիկական մակարդակի, թող մեզնից չնեղանան․ Ալիև

Եթե տեսնենք, որ Հայաստանին փոխանցվող զենքերը հասել են կրիտիկական մակարդակի, թող մեզնից չնեղանան․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Կովկասում առաջատար պետությունը Ադրբեջանն է, և բոլորը պետք է այդ փաստի հետ հաշվի նստեն, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Այսօր միայն մեր պահանջով Ղազախի չորս գյուղ մեզ է վերադարձվում։ Սրանից հետո էլ է այդպես լինելու։ Այստեղ խոսքի իրավունքը մերն է, և Կովկասի առաջատար պետությունը՝ տնտեսական, քաղաքական և ռազմական առումով, Ադրբեջանն է»,- նշել է նա այսօր Շուշի կատարած այցի ընթացքում։

«Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումն ու սահմանագծումը մեր հերթական հաղթանակն է»,- ասել է Ալիևը։

Ալիևն սպառնացել է Հայաստանին փոխանցվող զենքերի հարցով։ «Մեր քաղաքականությունը հիմնված է միջազգային իրավունքի և արդարության վրա։ Եթե ​​այսօր կրկին տեսնենք, որ Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնենք, որ այդ զենքերը հասել են կրիտիկական մակարդակի, ապա թող ոչ ոք մեզնից չնեղանա»,- ասել է Ալիևը։

«Մենք երբեք պատերազմ չենք ցանկացել, և այսօր էլ չենք ուզում,- ասել է Ալիևը։- Մեզ պատերազմ պետք չէ, մեզ մեր հողերն էին պետք»։

Նա ասել է, թե Մինսկի խմբի 28-ամյա գործունեությունն ուղղված էր ադրբեջանցի ժողովրդի դեմ․ «Պատահական չէին նրանց սուտ խոստումներն ու անգործությունը։ Նրանք չէին ուզում լուծել այս հարցը։ Նրանք խոստացել էին այս հողերը հայերին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում