Գլխավոր Լրահոս

Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով

Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով

Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Արկադի Ղուկասյանը ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի դեմ մեկօրյա պատերազմից հետո։ Ադրբեջանի իշխանություններն Ղուկասյանին մեղադրում են «զինված խմբավորումների կազմակերպմանն ու ստեղծմանը մասնակցելու, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նպատակով վարժանքների անցկացման մեջ»։

***

Արկադի Ղուկասյանից բացի, ադրբեջանական գերության մեջ է ևս 22 հայ զինծառայող և քաղաքացիական անձ: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։

23 գերիների թվում են նաև Արցախի պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում