Գլխավոր Լրահոս

Google-ն անազնիվ է որոնում

Google-ն անազնիվ է որոնում

ԱՄՆ-ի Առևտրի հարցերով դաշնային հանձնաժողովը կարող է առաջարկություն ներկայացնել Google-ի նկատմամբ դատական գործընթաց սկսելու մասին։ Որոնողական հսկայի շուրջ այս սկանդալն իր ծավալներով համադրելի կլինի տեխնոլոգիական մեկ այլ ընկերության՝ Microsoft-ի դեմ 1990-ականների «գործի» հետ։

Հանձնաժողովում կասկածներ կան, որ Google-ն արհեստականորեն բարձրացնում է սեփական արտադրանքի հեղինակությունն ու որոնման արդյունքներում դրանց բարձր հորիզոնականներ շնորհում՝ ի հաշիվ մրցակցիների արտադրանքի: Հանձնաժողովի անդամները 100 էջանոց փաստաթուղթ են ուղարկել կառավարություն։ Փաստաթուղթը դեռ վերջնական տեսքի չէ, սակայն, ըստ New York Times-ի, զգալի փոփոխություններ նրանում չեն կատարվի:

Հանձնաժողովի ղեկավար Ջոն Լոյբովիցի խոսքով՝ Google-ի գործունեության վերաբերյալ ամբողջական հաշվետվությունը պատրաստ կլինի մինչև տարեվերջ, և հենց այդ ժամանակ էլ կորոշվի՝ սկսել դատական գործընթաց, թե՝ ոչ: Հանձնաժողովն արդեն հատուկ խումբ է ստեղծել, որը պետք է քննի Google-ի գործը: Ընկերությունում հայտարարել են, որ պատրաստ են պատասխանել իշխանությունների բոլոր հարցադրումներին։

Google-ի նկատմամբ հետաքննություն ընթանում է նաև Եվրոպայում: Մրցակցության հարցերով եվրահանձնակատար Խոակին Ալմունիայի խոսքով՝ Google-ի գերիշխող դիրքը նրան ագրեսիվ մոնոպոլիստ է դարձնում։ Ըստ նրա՝ ինտերնետային որոնման և գովազդի ոլորտում ընկերությունը «փակում է մրցակիցների թթվածինը»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում