Գլխավոր Լրահոս

Coca-Cola-ն լքեց Հունաստանը

Coca-Cola-ն լքեց Հունաստանը

Հունաստանի ֆոնդային բորսայում շուկայական արժեքով խոշորագույն ընկերությունը՝ Coca-Cola Hellenic Bottling-ը գլխամասը տեղափոխում է Շվեյցարիա։ Ընկերության բաժնետոմսերի վաճառքի հիմնական հարթակն այսուհետ լինելու է Լոնդոնը։ Արտադրական հզորությունները, այդուհանդերձ, մնալու են Հունաստանում։

Coca-Cola-ն կպահպանի հունական գործարանները, սակայն կփոխի կորպորատիվ հասցեն՝ նախընտրելով կայուն տնտեսությամբ և ցածր հարկերով շվեյցարիական Ցուգ կանտոնը։ Վերջին շրջանում սա հարավեվրոպական ընկերությունների ամենանշանակալից «փախուստն» է ճգնաժամի գոտուց, ինչը պատճառը լուրջ ռիսկերն են ու փոխառու միջոցների թանկացումը, ինչը գրեթե անհնարին է դարձնում նոր ներդումները։ Մեկ շաբաթ առաջ գլխամասը Լյուքսեմբուրգ տեղափոխելու մասին հայտարարել է նաև Հունաստանում կաթնամթերքի խոշոր արտադրող Fage Dairy Industry ընկերությունը։

Coca-Cola Hellenic-ը հունական էմիտենտ էր և ապահովում էր ֆոնդային շուկայի կապիտալիզացիայի մեկ հինգերորդը։ Գլխամասի տեղափոխման մասին լուրը մտահոգությունների տեղիք է տվել երկրի գործարար շրջանակներում։

Շվեյցարական Coca Cola HBC AG ընկերությունը Coca Cola Hellenic Bottling Company-ին առաջարկել է բաժնետոմսերի ինքնակամ փոխանակում՝ Coca Cola HBC AG-ի արժեթղթերի €1,01 նոմինալ արժեքով ու մեկը մեկին հարաբերակցությամբ: Ընկերության հաղորդագրության համաձայն՝ այս քայլի նպատակը Coca Cola Hellenic Group-ի «պրեմիալ ցուցակումն» է Լոնդոնի բորսայում, ինչպես նաև ցուցակման հնարավորության ապահովումը Նյու Յորքի բորսայում՝ շվեյցարական նոր հոլդինգի կարգավիճակում: Նախատեսվում է, որ շվեյցարական ընկերության միջնորդագրով հոլդինգի բաժնետոմսերը կգնանշվեն նաև Աթենքի բորսայում։

Հունական շուկան լքելու Coca-Cola Hellenic-ի որոշումը պայմանավորված է միջազգային գործակալությունների կողմից ընկերության վարկանիշի իջեցմամբ՝ հաշվի առնելով Հունաստանի՝ եվրոգոտին լքելու ռիսկերը. և այս ամենը ընկերության ֆինանսական կայուն ցուցանիշների պայմաններում։ Ըստ The Wall Street Journal-ի՝ ընկերության գլխամասի տեղափոխումը դրական ազդեցություն ընկերության վարկանիշի վրա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում