Գլխավոր Լրահոս

Բեռլինը պետք է պատրաստ լինի լքելու եվրոգոտին. Սորոս

Բեռլինը պետք է պատրաստ լինի լքելու եվրոգոտին. Սորոս

Եվրոգոտու պարտքային ճգնաժամը իսկական «գիշերային մղձավանջ» է ու սպառնում է ոչ միայն արժութային միության, այլև Եվրամիության ամբողջականությանը: Այսպիսի տեսակետ է հայտնել ամերիկացի հայտնի ներդրող, միլիարդատեր Ջորջ Սորոսը՝ ԱՄՆ Մասնավոր ձեռներեցության ազգային ասոցիացիայում իր ելույթի ժամանակ։ Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը Գերմանիայի՝ եվրոգոտին լքելն է։

«Սպառնալիքն իրական է, որ եվրոն կկործանի Եվրամիությունը։ Սակայն այս խնդիրը լուծում ունի՝ Գերմանիան պետք է լքի եվրոգոտին։ Բեռլինը պիտի գնա նման զոհաբերության՝ հանուն միության ընդհանուր շահերի ու հատկապես պարտատու պետությունների»,- ասել է Սորոսը:

Ըստ Սորոսի՝ Եվրոպայում հնարավոր ճգնաժամը բացասական ահռելի ազդեցություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա։ «Եվրոգոտին երկարատև դեպրեսիայի մեջ է հայտնվել, որի «հեղինակը» հենց ինքն է», -ասել է ֆինանսիստը:

Սորոսի խոսքով՝ Գերմանիայի՝ եվրոգոտին լքելը կհանգեցնի եվրոյի կտրուկ արժեզրկման, ինչին կհետևի խնդրահարույց երկրների պարտատոմսերի եկամտաբերության անկումը: Արդյունքում եկամտաբերությունը հնարավոր կլինի կարգավորել նոր եվրոբոնդերի թողարկման և դրանց տեղաբաշխման միջոցով: «Այս սցենարը, սակայն, Գերմանիայի համար անընդունելի է քաղաքական տեսանկյունից»,- ասել է Սորոսը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում