Գլխավոր Լրահոս

Citigroup-ը փոխել է գլխավոր տնօրենին

Citigroup-ը փոխել է գլխավոր տնօրենին

Ամերիկյան Citigroup բանկի գլխավոր տնօրեն Վիքրամ Պանդիտը լքել է պաշտոնը։ Նրան կփոխարինի Մայքլ Կորբատը, որն այս պաշտոնում ընտրվել է բանկի տնօրենների խորհրդի կողմից: Փոփոխությանը բանկի բաժնետոմսերի գնանշումներն արձագանքել են 2,6% անկմամբ։

Պանդիտը 1983-2005 թթ. աշխատել է ամերիկյան մեկ այլ բանկում՝ Morgan Stanley-ում, 2006թ. Ջոն Հեյվենսի հետ հիմնել սեփական հեջ ֆոնդը, որն այնուհետև ձեռք է բերվել Citigroup-ի կոմից՝ $800 մլն-ով: Այս գործարքից հետո Պանդիտը և Հայվենսը ընդգրկվել են ընկերության թոփ մենեջմենթում. Պանդիտը ղեկավարել է այլընտրանքային ներդրումների ստորաբաժանումը՝ 2007թ. բանկի գլխավոր տնօրենի պաշտոնում փոխարինելով Չակ Փրինսին:

Պանդիտի ղեկավարումը համընկել է գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետ։ Ճգնաժամից առաջ Citigroup-ը աշխարհի խոշորագույն բանկն էր. ԱՄՆ-ի հիփոթեքային պարտատոմսերի շուկայում ակտիվ ներգրավվածությունը պատճառ դարձավ նրա ակտիվների կտրուկ արժեզրկման: Ներկայում Citigroup-ը ԱՄՆ-ի երրորդ խոշոր բանկն է ըստ կապիտալիզացիայի՝ JP Morgan Chase-ից և Bank of America-ից հետո:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում