Հունաստանի կառավարությունը նախապատրաստում է սեփականաշնորհման երկրորդ ալիքը, որի ընթացքում ծրագրում է վաճառել երկրի խոշորագույն նավթավերամշակող ընկերության՝ Hellenic Petroleum-ի, ինչպես նաև երկու նավահանգիստների՝ Սալոնիկի և Պիրեայի իր բաժնեմասերը։
Հունաստանի սեփականաշնորհման հիմնադրամի՝ HRADF-ի ղեկավար Յանիս Էմիրիսի խոսքով՝ պետգույքի վաճառքի հայտամարցույթները կհայտարարվեն առաջիկա ամիսներին: Հունաստանի կառավարությունը մտադիր է վաճառել նաև իր բաժնեմասը Thessaloniki Water ընկերությունում, որն ապահվում է Սալոնիկի ջրամատակարարումը: Կսեփականաշնորհվի նաև նիկելի խոշոր արտադրող LARCO-ի պետական մասնաբաժինը:
Սեփականաշնորհման առաջին փուլի ընթացքում վաճառքի էին հանվել գազային DEPA կորպորացիայի ակտիվները, ինչպես նաև OPAP խաղային մոնոպոլիայի բաժնետոմսերի 33%-ը: Այս գործարքները ծրագրվում է փակել 2013-ին:
Պետգույքի մասնավորեցումը պետբյուջեի համալրման և տնտեսության արդիականացման ծրագրի հանգուցային կետերից է: Եվրահանձնաժողովի և Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրի համաձայն՝ Աթենքը մինչև 2015թ. պետք է սեփականաշնորհի €19 մլրդ-ի, և մինչև 2020թ.՝ €50 մլրդ-ի պետգույք։
Սեփականաշնորհման գործընթացը մինչ այս դանդաղ է ընթացել, ինչը պայմանավորված է երկրի քաղաքական անկայունությամբ և հունական ակտիվների նկատմամբ ներդրողների նվազ հետաքրքրությամբ։
Civilnet











