Գլխավոր Լրահոս

Սերժ Սարգսյանը՝ Բագրատ սրբազանի պայքարի ու սահմանազատման մասին

Սերժ Սարգսյանը՝ Բագրատ սրբազանի պայքարի ու սահմանազատման մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը աջակցում են Բագրատ Գալստանյանի թեկնածությանը՝ վարչապետի պաշտոնում։ Այդ մասին մայիսի 31-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սարգսյանը։ Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, որ սահմանադրական խոչընդոտ կա՝ նա կարծիք հայտնեց, թե այն հաղթահարելի է․ «Կա սահմանադրական ելք․ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս երկու երրորդով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ»,- ասաց Սարգսյանը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ խնդրի լուծման հստակ մեթոդներ կան, որոնցից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարվել է․ «Կա միջազգային փորձ և կան միջազգային ատյաններ, եթե Հայաստանը չհրաժարվեր այս երկու ճանապարհից, իրավիճակը բոլորովին այլ կլիներ։ Չի կարող Եվրոպական միությունն իր նշած ստանդարտներից ցած իջնել կամ վեր բարձրանալ։ Ես ասել եմ, որ անմտություն է առանց միջնորդությունների վարել բանակցություններ»։

Ըստ Սարգսյանի, եթե միջնորդների միջոցով իրականացվեր սահմանազատումը Տավուշում, այն ավելի արդյունավետ կընթանար․ «Նախ կունենայինք հստակ դիրքորոշում, ինչպես նաև ինֆորմացիա, թե ինչի հիման վրա են իրականացնում այդ սահմանազատումն ու սահմանագծումը։ Մեկ ասում էին 76 թվականի քարտեզով է իրականացվում, հետո ասացին՝ չէ, հետո նորից պնդեցին, թե այդ քարտեզով են անում։ Որևէ մեկը տեսե՞լ է այդ քարտեզը։ Իրենք ինչո՞ւ չեն բաց անում այդ ամենը»,- հարց բարձրացրեց Սարգսյանը՝ անդրադառնալով նաև իր պաշտոնավարման ընթացքում բանակցությունների թափանցիկության խնդրին։ Նրա համոզմամբ՝ իշխանությունը մեծամասամբ մարդկանց տեղեկացնում էր բանակցությունների ընթացքի վերաբերյալ․ «Մենք 90 տոկոսով ասում էինք, թե ինչ է, ոնց է և այլն, եթե դրանք չէին խանգարում բանակցությունների ընթացքին։ Մենք գաղտագողի չէինք իրականացնում բանակցությունները»,- ամփոփեց Սարգսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում