Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը վերջ կդնի երկարամյա հակամարտությանը․ Բայդեն

Միացյալ Նահանգները շահագրգիռ է Հարավային Կովկասում կայունության ապահովման հարցում։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին ասված է Բաքվում տեղի ունեցող միջազգային էներգետիկ ցուցահանդեսի մասնակիցներին հղած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում։
«Ստորագրված խաղաղության պայմանագիրը վերջ կդնի բազմամյա հակամարտությանը և համաշխարհային մասշտաբով կփոխի Ադրբեջանի և Հարավային Կովկասի դերակատարությունը»,- նշված է ուղերձում։
***
Ապրիլի 26-ին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի նախագծի շուրջ առաջարկների 9-րդ խմբագրությունը։
Ապրիլի 30-ին Al-Jazeera-ին տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը դեռ դժկամություն է ցուցաբերում խաղաղության պայմանագրում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելու հարցում։
Տեղադրություն
Civilnet










