Գլխավոր Լրահոս

Գազի համաշխարհային պահանջարկն անընդմեջ աճելու է

Գազի համաշխարհային պահանջարկն անընդմեջ աճելու է

Գազի համաշխարհային պահանջարկը միջնաժամկետ հեռանկարում՝ մինչ 2017թ., տարեկան կաճի 2,7%-ով կամ 100 մլրդ խմ-ով: Այս մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) գազի, ածխի և էլեկտրաէներգիայի դեպարտամենտի ղեկավար Լասլո Վարոն՝ «Գազի շուկայի զարգացման միջնաժամկետ կանխատեսում - 2012» ուսումնասիրության շնորհանդեսի ընթացքում:

Ըստ փորձագետի՝ ԱՄՆ-ը միջնաժամկետ հեռանկարում կկարողանա արտահանել ռուսական գազի արտահանման ներկայիս ծավալների մեկ երրորդը:

Եվրոպայում իրադրությունը շարունակում է ոչ միանշանակ մնալ՝ պայմանավորված տարածաշրջանի տնտեսական խնդիրներով: «Մենք Եվրոպայի հարցում այդքան էլ լավատես չենք»,- ասել է Վարոն՝ նշելով, որ Եվրոպան շարունակում է մնալ ռուսական գազի իրացման խոշորագույն շուկան, և Ռուսաստանը՝ այդ շուկայի գլխավոր մատակարարը:

Ինչ վերաբերում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, ապա Ճապոնիան, հրաժարվելով ատոմային էներգիայից, էլեկտրաէներգիայի պահանջարկի անհրաժեշտ ծավալները ամենայն հավանականությամբ կապահովի հեղուկացված բնական գազի հաշվի: «Հեղուկացված բնական գազի համաշխարհային հզորությունների 81%-ի շուրջ, որը կարտադրվի 2012-2018 թթ., արդեն երկարաժամկետ պայմանագրեր են ստորագրված»,- ասել է Վարոն։ Ըստ նրա՝ Չինաստանը ածխային էլեկտրակայանների մի մասը, չի բացառվում, կփոխարինի գազային էլեկտրակայաններով, քանի որ երկրում շարունակում է բարձրանալ ածխի գինը։ Այս որոշումը էական հետևանքներ կունենա գազի համաշխարհային շուկայի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում