Գլխավոր Լրահոս

Կոլեկտիվիզմը կհաղթահարի սովը

Կոլեկտիվիզմը կհաղթահարի սովը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը պարենի համաշխարհային օրվան նվիրված իր ուղերձում կոչ է արել աշխարհում սովը հաղթահարել առաջնորդվելով կոլեկտիվիզմով ու գյուղատնտեսական կոոպերատիվների մոդելով։

«Պարենի համաշխարհային իրավիճակը խորը մտահոգության տեղիք է տալիս։ Պարենամթերքի միլիոնավոր փոքր արտադրողներ, որոնց թվում՝ բազմաթիվ կանայք, մեծ դժվարություններով են հաղթահարում տնտեսական և կլիմայական ցնցումները՝ սննդամթերքի փոփոխվող գների պայմաններում»,- ասված Բան Կի Մունի ուղերձում։

Աշխարհում սովյալների թիվը 870 մլն է, ինչը, ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, անընդունելի է, քանի որ պարենամթերքը աշխարհում կբավարարեր բոլորին՝ պատշաճ բաշխման դեպքում: Բան Կի Մունի կարծիքով՝ գյուղատնտեսական կոոպերատիվները կենսական նշանակություն ունեն պարենային անվտանգության ամրապնդման ու սովը հաղթահարելու հարցում:

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության ղեկավար Ժոզե դա Սիլվա Գրացիանուն ևս այս տեսության կողմնակից է: «Գյուղատնտեսական կոոպերատիվների մոտեցումը տարբերվում է տնտեսական այն մոդելներից, որոնց գլխավոր նպատակը շահույթի ստացումն է, շուկայական շահերի բավարարումը, գյուղատնտեսական բերքը ոչ պարենային նպատակներով օգտագործումը և սննդամթերքի արտադրությունում նոր տեխնոլոգիաների ներդրումը՝ առանց նախազգուշական միջոցառումների ձեռնարկման»,- ասել է Դա Սիլվան:

Նրա կարծիքով՝ կոոպերատիվների ստեղծումը կարող է հիմնական ապրանքատեսակների շուկայում վերջ դնել սպեկուլյացիաներին ու դադարեցնել գյուղատնտեսական նշանակության հողերի զանգվածային օտարումը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում