Գլխավոր Լրահոս

Credit Agricole-ը Հունաստանը կլքի €1-ով

Credit Agricole-ը Հունաստանը կլքի €1-ով

Ֆրանսիայի խոշորագույն բանկերից մեկը՝ Credit Agricole-ը, հեռանում է Հունաստանից: Ֆրանսիացիները Emporiki Bank-ը €1-ով կվաճառեն հունական Alpha Bank-ին: Պոտենցիալ գնորդի հետ բանակցություններն ընթացել են հոկտեմբերի 1-ից։

Գործարքի պայմանների համաձայն՝ ֆրանսիական բանկը Emporiki-ի կապիտալում կներդնի ևս €550 մլն՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով €2,85 մլրդ-ի, ինչպես նաև կգնի Alpha Bank-ի փոխակերպվող պարտատոմսեր՝ €150 մլն ծավալով:

Գործարքին արդեն հավանություն են տվել երկու բանկերի տնօրենների խորհուրդները, ինչպես նաև Հունաստանի Ֆինանսական կայունության հիմնադրամը: Credit Agricole-ում ակնկալում են, որ գործարքը հնարավոր կլինի փակել մինչ այս տարվա վերջ:

Այս տեղեկության հրապարակումից հետո Credit Agricole-ի բաժնետոմսերը Փարիզում անկում են ապրել 3,4%-ով՝ հոկտեմբերի սկզբին արձանագրված 15%-ով արժևորման համեմատ։ Վերջինս պայմանավորված էր Alpha-ի հետ բանակցությունների մեկնարկով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում