Գլխավոր Լրահոս

Հերքում. ցույցին ոստիկանության նախազգուշացում եղել է, բայց շատ ցածր

Հերքում. ցույցին ոստիկանության նախազգուշացում եղել է, բայց շատ ցածր

#CivilNetCheck 

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը հունիսի 14-ին նյութ էր հրապարակել՝ նշելով, որ Քննչական կոմիտեն խեղաթյուրել է՝ հայտարարելով, որ ոստիկանությունը հունիսի 12-ին հատուկ միջոցներ կիրառելուց առաջ նախազգուշացրել է։ 

Քննչական կոմիտեն հրապարակել է կադրեր, որոնցում երևում է լարված իրավիճակ և լսվում է ոստիկանության ներկայացուցչի նախազգուշացնող հայտարարությունը, որ կկիրառեն ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ։

Մենք գրել էինք, որ իրավապահ մարմինը ակնհայտորեն խառնել է ժամանակագրությունը․ ոստիկանությունը 19:30-ից բարձրախոսով նախազգուշացում չի կատարել, իսկ ՔԿ-ի պաշտոնական տեսանյութում տեղ գտած նախազգուշական հայտարարությունը եղել է ավելի վաղ՝ 17:33-ին։

#CivilNetCheck-ը նման եզրակացության հանգել էր՝ ուսումնասիրելով մի քանի լրատվամիջոցների ուղիղ եթերներ, համեմատելով տարբեր տեսանյութեր, ինչպես նաև խոսելով տեղում գտնված մի շարք լրագրողների և օպերատորների հետ։

Նյութը հրապարակելուց հետո մեզ ուղարկեցին մի տեսանյութ, որը հրապարակվել է epress.am կայքի յութուբյան էջում, որում լսվում է, որ հատուկ միջոց կիրառելուց 15 րոպե առաջ ոստիկանությունը նախազգուշացնում է։ 

Մենք կրկին ուսումնասիրեցինք մի շարք լրատվամիջոցների ուղիղ եթերներ (1, 2, 3, 4, 5) և որևէ տեսագրության մեջ ոստիկանության նախազգուշացումը չէր լսվում։ 

Միայն մեկ ուղիղ եթերի տեսագրության մեջ մեզ հաջոցվեց լսել ոստիկանության նախազգուշացումը, որը լսվում է շատ հեռվից։ Տեսանյութում 4:52:50-ից։

Նախազգուշացումն իրականացվել է 19:26-ի սահմաններում, իսկ հատուկ միջոցները կիրառվել են 19:43-ից սկսած։ 

Քանի որ epress-ի հրապարակած տեսանյութում երևում է, որ օպերատորը գտնվում է ոստիկանության և ցուցարարների մեջտեղում, տեսագրության մեջ նախազգուշացումն ավելի լսելի է։ Մինչդեռ, փաստացի ոստիկանության շարքից 10 մետր հեռավորության վրա հեռարձակվող ուղիղ եթերում նախազգուշացումը չի լսվել։ 

​​https://hetq.am/hy/article/167401

Մինչդեռ, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի 2016-ի՝ «Մարդու իրավունքների ձեռնարկ․ ոստիկանության գործունեությունը հավաքների ժամանակ» ուղեցույցը նման դեպքերում հստակ շեշտում է, որ «նախազգուշացում պետք է տրվի ձայնի ուժեղացման համապատասխան սարքի միջոցով, պատշաճ ձևակերպումներով և մի քանի անգամ կրկնելով»։ Ավելին, ըստ ուղեցույցի՝ հենց ոստիկանության պարտավորությունն է, որ հանրահավաքի մասնակիցները լսեն նախազգուշացումը, ըստ զեկույցի՝ «կարող է անհրաժեշտություն առաջանալ մի քանի տեղերում նախազգուշացում տալու, որպեսզի բոլոր մասնակիցները լսեն այն»: 

Փաստացի ոստիկանությունը նախազգուշացում է հայտարարել, որը լսելի չի եղել հավաքի մասնակիցներին և մեդիայի ներկայացուցիչներին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում