Գլխավոր Լրահոս

Հնդկաստանը, Ավստրալիան և Ֆրանսիան խորացնում են գործակցությունը հնդկա-խաղաղօվկիանոսյան աշխարհաշրջանում՝ Չինաստանի աճող հավակնությունների ֆոնին

Հնդկաստանը, Ավստրալիան և Ֆրանսիան խորացնում են գործակցությունը հնդկա-խաղաղօվկիանոսյան աշխարհաշրջանում՝ Չինաստանի աճող հավակնությունների ֆոնին

Հնդկաստանը, Ավստրալիան և Ֆրանսիան պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը հնդկա-խաղաղօվկիանոսյան աշխարհաշրջանը բաց, ազատ, ներառական և կանոնների վրա հիմնված պահելու ուղղությամբ՝ Չինաստանի հարաճուն հավակնությունների պայմաններում, հաղորդում է հնդկական The Economic Times թերթը։

Եռակողմ  հանձնառությունը հաստատվել է հունիսի 19-ին Նյու Դելիում երեք երկրների ԱԳՆ պաշտոնյաների հանդիպմանը։ Հանդիպմանը Հնդկաստանը ներկայացրել են ԱԳՆ՝ Արևմուտք-Եվրոպա տարածաշրջանի պատասխանատու Շրի Պիյուշ Սրիվաստավան և Օվկիանիայի և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պատասխանատու Պարամիտա Տրիպատին, Ֆրանսիան՝ ԱԳՆ Ասիայի և Օվկիանիայի պատասխանատու Բենուա Գիդեն, իսկ Ավստրալիան՝ ԱԳՆ քարտուղարի առաջին տեղակալ, Հարավային և Կենտրոնական Ասիայի վարչության ղեկավար Սառա Սթորին։

Այս ձևաչափով արդեն երրորդ հանդիպումը կենտրոնացել է հնդկա-խաղաղօվկիանոսյան աշխարհաշրջանում ընդհանուր իրավիճակի վրա՝ անվտանգություն և մասնավորապես՝ ծովային անվտանգություն, ծովային և բնապահպանական համագործակցություն և բազմակողմ ներգրավվածություն, նշվում է հնդկական կողմի հաղորդագրությունում։ 

Հնդկաստանը, Ֆրանսիան և Ավստրալիան հանդիպմանը ներկայացրել են համագործակցությունը խթանելու նոր առաջարկներ, այդ թվում՝ Հնդկական և Խաղաղ օվկիանոսների նախաձեռնության (IPOI, Indo-Pacific Oceans’ Initiative) և Հնդկական օվկիանոսի երկրների ասոցիացիայի (IORA, Indian Ocean Rim Association) մեխանիզմների շրջանակներում:

IPOI-ն բաց, ներառական, ոչ պայմանագրերի վրա հիմնված գլոբալ նախաձեռնություն է, որն ազդարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 2019-ի նոյեմբերին Արևելյան Ասիայի 14-րդ գագաթնաժողովի ժամանակ։ Նախաձեռնության նպատակն է խթանել համախոհ երկրների միջև համատեղ ջանքերը՝ ավելի լավ կառավարելու, պահպանելու և անվտանգ պահելու հնդկա-խաղաղօվկիանոսյան աշխարհաշրջանը։

IORA-ն միջկառավարական կազմակերպություն է, որի նպատակն է ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում