Գլխավոր Լրահոս

S&P-ն Կիպրոսի վարկանիշը իջեցրել է երեք կետով

S&P-ն Կիպրոսի վարկանիշը իջեցրել է երեք կետով

Միջազգային վարկանշային Standard&Poor's գործակալությունը Կիպրոսի վարկանիշն իջեցրել է երեք կետով՝ BB-ից մինչև B՝ «բացասական» կանխատեսմամբ։

Գործակալությունում որոշումը պայմանավորել են 2012թ. օգոստոսին վարկանիշի վերջին իջեցումից հետո Կիպրոսի վարկունակության վատթարացմամբ: Օգոստոսից հետո կառավարությունը տնտեսության խթանման ծրագրի շուրջ որոշում չի ընդունել, այնինչ այս ժամանակահատվածում էապես ավելացել են արտաքին ֆինանսավորման հետ կապված ռիսկերը:

Օգոստոսին գործակալությունը Կիպրոսի վարկանիշը իջեցրել էր BB+ մակարդակից մինչև BB՝ «բացասական» կանխատեսմամբ, ինչը պայմանավորել էր երկրի բանկային համակարգում առկա խնդիրներով։ Դրանք, իրենց հերթին, կապված են ինչպես Կիպրոսում, այնպես էլ Հունաստանում տնտեսական իրադրության վատթարացման հետ։

Կիպրոսի ֆինանսների նախարար Վասոս Շիարլիի խոսքով՝ հաջորդ շաբաթ Կիպրոս են ժամանելու միջազգային դոնորների «եռյակի»՝ Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմանդրամի ներկայացուցիչները՝ քննարկելու Նիկոսիային ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը:

Այս տարվա հունիսից «եռյակի» ներկայացուցիչներն արդեն երկու անգամ այցելել են Կիպրոս, ֆինանսական աջակցության շուրջ առայժմ հայտարարություններ չեն հնչել։ «Եռյակը» մտադիր է Կիպրոսի իշխանություններից պահանջել պետբյուջեի պակասուրդի 15%, և գործազրկության նպաստի 10% կրճատում:

Հունիսին Կիպրոսը €5 մլրդ վարկ էր խնդրել Ռուսասատանից։ Մինչ այսօր հստակ չէ, կհատկացվեն միջոցները, թե՝ ոչ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում