Երկրագնդի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը սմարթֆոն ունի, պարզել է Strategy Analytics ընկերության ուսումնասիրությունը: Միլիարդերորդ սմարթֆոնին շուկան «հասել է» 16 տարում: Ֆիննական Nokia ընկերությունը 1996թ. ներկայացրեց առաջին «հեռահաղորդակցիչը»: Այս սարքավորումները մեծ տարածում գտան միայն գաջեթների սիրահարների նեղ շրջանակում, և Nokia-ին, որը հիմնական շեշտը դնում էր լայն սպառման վրա, նման հեռանկարը չգրավեց։
2007թ. iPhone-ի թողարկումից հետո սկսվեց իսկական «սմարթֆոնային տենդ», որը մեկընդմիշտ փոխեց բջջային հեռախոսների մասին ավանդական պատկերացումները: Այդ տարիներից բջջային հեռախոսների աշխարհը վերահսկում են Google-ի Android գործառնական համակարգը և Apple-ի՝ iOS-ը: Սմարթֆոնների վաճառքի ծավալով առաջին տեղում է հարավկորեական Samsung-ը: Սմարթֆոնների շուկան այսօր $219 մլրդ է գնահատվում:
Ըստ Strategy Analytics-ի փորձագետների՝ առաջիկա տարիներին շուկայի աճի տեմպերը կարագանան, և աշխարհում սմարթֆոն ունեցողների թիվը 2 մլրդ-ի կհասնի 2015թ.: Ընդ որում՝ աճի նման տեմպերը կապահովեն հիմնականում զարգացող շուկաները:
Civilnet











