2012թ. 3-րդ եռմասյակում Չինաստանի ՀՆԱ-ի դինամիկան վերջին 3,5 տարվա նվազագույն ցուցանիշն է արձանագրել, ինչը փորձագետների կողմից կանխատեսելի էր: Ավելին՝ նոր ցուցանիշները հանգեցրել են շուկաների որոշակի աշխուժացմանը:
Այս տարվա 3-րդ եռամսյակում Չինաստանի Ազգային վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն երկրի ՀՆԱ-ն աճել է 7,4%-ով՝ անցած տարվա նույն ժամանկահատվածի համեմատ: Ընդ որում՝ սա 2009թ. առաջին եռամսյակից ի վեր արձանգրված նվազագույն ցուցանիշն է: Այս տարի Չինաստանի ՀՆԱ-ի աճը շարունակաբար դանդաղել է: 1-ին եռամսյակում ՀՆԱ-ի աճի դրական դինամիկան կազմել է 8,1%, 2-րդ-ում՝ 7,6%: Տնտեսության դանդաղման հիմնական պատճառը, ըստ փորձագետների, եվրոգոտու պարտքային ճգնաժամի հետևանքներն են, Չինաստանի տնտեսության ոչ բավարար ակտիվ վերականգնումը, ինչպես նաև Չինաստանի իշխանությունների՝ տնտեսության գերտաքացման դեմ պայքարին ուղղված ոչ բավարար միջոցառումները:
Փորձագետները ավելի վաղ կանխատեսել էին ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղում մինչև 7,3–7,4%: Նրանց կարծիքով՝ աճի տեմպերի դանդաղումը հիմք է տալիս ենթադրելու, որ Չինաստանը աստիճանաբար սկսում է հարմարվել արտաքին բացասական ազդեցություններին և Չինաստանի շուկայում իրադրությունը սկսում է կայունանալ: Ամերիկյան Barclays Capital-ի փորձագետ Ցզյան Չանի կարծիքով, եթե 4-րդ եռամսյակում պահպանվի սեպտեմեբերյան դիանամիկան, Չինաստանի ՀՆԱ-ի տարեկան աճը հնարավոր է կազմի 7,5%.: Ընդ որում ՝ իշխանությունների դրամավարկային և հարկաբյուջետային աջակցման ծրագիրը կշարունակի խթանիչ ազդեցություն ունենալ:
Civilnet











