Գլխավոր Լրահոս

«Ժողովուրդը» մոլորեցրել է. Ալեն Սիմոնյանի եղբայրն այլևս «ԵվրոԱսֆալտ»-ի տնօրենը չէ

«Ժողովուրդը» մոլորեցրել է. Ալեն Սիմոնյանի եղբայրն այլևս «ԵվրոԱսֆալտ»-ի տնօրենը չէ

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 12-ին «ՏԿԵՆ-ն և Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը 4 մլրդ 674 մլն դրամի պայմանագիր են կնքել» վերնագրով հոդված է տարածել։ 

Հոդվածում նշվում է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը վեց պայմանագիր է կնքել «ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության հետ։ 

««ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերության գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է։ [...] Կառլեն Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին…»,- նշված էր թերթի հոդվածում։ 

Հոդվածը տարածել են Tert.am, News.am, Yerevan.today, 168.am, oragir.news, mamul.am, lurer.com և այլ լրատվականներ։ 

Մինչդեռ, Կառլեն Սիմոնյանը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 2023-ի ապրիլի 12-ից այլևս «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի տնօրենը չէ։ Նա չի հանդիսանում նաև այդ ընկերության բաժնետեր կամ իրական շահառու։ 

Էկրանապատկերը՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքից

Կառլեն Սիմոնյանից հետո «ԵվրոԱսֆալտ»-ի տնօրեն մեկ տարի եղել է Լիանա Հովհաննիսյանը, իսկ 2024-ի մարտից՝ Վլադիմիր Հովհաննիսյանը։ 

«Ժողովուրդը» հոդվածը «լուռ» խմբագրել է 

Սխալ տեղեկատվության սկզբնաղբյուր «ժողովուրդը» օրաթերթը հոդվածն ավելի ուշ խմբագրել է՝ գրելով, որ Կառլեն Սիմոնյանը «ԵվրոԱսֆալտ»-ի նախկին տնօրենն է։ Սակայն հոդվածում որևէ նշում չկա կատարված սխալի և դրա ուղղման մասին։ 

«Ժողովուրդի» հոդվածի վերնագրի նախնական ու փոփոխված տարբերակները

Ավելին՝ հոդվածը տարածած լրատվականների կայքերում առկա է հոդվածի առաջին տարբերակը, որում պնդում էր արվում, թե Սիմոնյանը ներկայում «ԵվրոԱսֆալտ»-ի տնօրենն է։  

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը մոլորեցրել է հանրությանը և լրատվամիջոցներին։ 

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում