Նորմալ է սպառազինություն ցանկացող Հայաստանի դիմումին արձագանքելը, Ադրբեջանն ավելի շատ է զինվել․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին իր ելույթում խոսել է Հայաստանին մատակարարվող ֆրանսիական զենքի, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների մասին։ Մակրոնի հայտարարությունները X-ի իր էջում կատարած գրառումներով ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի Օլիվիե Դըկոտինյին։
«Եթե նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանն շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, եթե սխալ եմ, ուղղեք ինձ, ապա Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց։ Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին, որը սպառազինություն է ցանկանում և զգում է, որ կարող է ագրեսիայի ենթարկվել մեկ այլ երկրի կողմից»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը:
President @EmmanuelMacron
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 18, 2024
➡️ If you look at the past decade, it seems that Azerbaijan did equip itself much more than Armenia. And if my memory is right, but correct me if I am wrong, Azerbaijan did launch a war, and a terrible one, in 2020. pic.twitter.com/vcbrIyPSFa
President @EmmanuelMacron on French weapons deliveries to Armenia.
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 18, 2024
➡️ It is normal to just answer the request of a sovereign country which wants to equip itself and feels it can be agressed by another one. pic.twitter.com/pKCAVXqB2d
Մակրոնը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի «հեռանկարը խաղաղությունն է»։ Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանը ևս խաղաղություն է ցանկանում․ «Եթե երկու երկրներն ավարտին հասցնեն խաղաղության պայմանագիրը, ապա մենք կաջակցենք նման համաձայնագրին», - ընդգծել է Մակրոնը։
President @EmmanuelMacron
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 18, 2024
➡️ The perspective of Armenia is peace, the perspective of France is peace, I do hope the perspective of Azerbaijan is peace. And if the two countries finalize a peace treaty, we will back such a treaty. pic.twitter.com/ElHw6UZaIg
Տեղադրություն
Civilnet










