Միջազգային վարկանշային Standard&Poor’s գործակալությունը Ճապոնիային նախազգուշացրել է երկրի սուվերեն վարկանիշի իջեցման իրական հավանականության մասին:
«Ճապոնիայի պետպարտքի աճի ներկայիս տրենդի պահպանման դեպքում առաջանալու է երկրի սուվերեն վարկանիշի իջեցման հարցը»,– ասված է գործակալության տարածած հաղորդագրության մեջ: S&P-ի փորձագետների կարծիքով՝ Ճապոնիայի պետբյուջեի զգալի պակասուրդը կպահպանվի մի քանի տարի:
Ներկայում Ճապոնիայի սուվերեն վարկանիշը, ըստ S&P-ի, սանդղակի AA- մակարդակում է:

Civilnet










