Մինչև 2015թ. կեղծված ապրանքների գլոբալ շուկայի ծավալը կրկնապատկվի՝ հասնելով $1,5 տրլն-ի։ Այս մասին հայտարարել է Միջազգային առևտրային պալատի կեղծված ապրանքների և ցանցահենության դեմ պայքարի ասոցիացիայի նախագահ Ջեֆրի Հարդին:
Նրա խոսքով՝ չափազանց դժվար է գնահատել կեղծված ապրանքների գլոբալ շուկայի ծավալը, քանի որ այն անօրինական, «սև շուկա» է:
«Մենք հետազոտություն ենք անցկացրել Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության հետ, և մեր գնահատականները ցույց են տալիս, որ կեղծված ապրանքների շուկան կազմում է տարեկան $860 մլրդ»,– ասել է Հարդին:
Ըստ Հարդիի՝ կեղծված ապրանքները և ցանցահենությունը գլոբալ խնդիրներ են, որոնք առնչվում են բոլոր երկրներին՝ ներառելով տնտեսության բոլոր ոլորտները։

Civilnet










