Գլխավոր Լրահոս

Հարավաֆրիկյան Հանրապետությունը հողային նոր բարեփոխումներ է ծրագրում

Հարավաֆրիկյան Հանրապետությունը հողային նոր բարեփոխումներ է ծրագրում

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման բարեփոխումների նախագիծ է ներկայացրել, որը ենթադրում է սպիտակամորթերին պատկանող հողերի 20%-ը փոխանցել սևամորթերին։ «Սա նորարարական առաջարկ է, որը դեռ պետք է ուսումնասիրվի»,- ասել է Զուման Աֆրիկյան ֆերմերների ասոցիացիայի հավաքին:

Բարեփոխումների ծրագիրը կազմված է հինգ կետից։ Այն, նախագահի կարծիքով, թեև մեծապես կվնասի սպիտակամորթերին, սակայն չի վախեցնի ներդրողներին և կնպաստի սևամորթերի ֆերմերային տնտեսությունների զարգացմանը:

Յուրաքանչյուր շրջանում առաջարկվում է ստեղծել հատուկ հողային հանձնաժողով, որն էլ կորոշի սևամորթերին փոխանցվելիք հողատարածքների 20%-ը: Դրանք կարող են լինել ինչպես արդեն մշակվող կամ լքված, այնպես էլ այն ֆերմերների հողատարածքները, որոնք ֆինանսական դժվարություններ ունեն, կամ դրանց սպիտակամորթ տերերը մտադիր են ազատվել այդ տարածքներից:

Պետությունը պատրաստվում է այսպիսի հողատարածքները ձեռք բերել շուկայական կես գնով։ Վնասները նախատեսվում է փոխհատուցել այն ֆերմերների վճարումների հաշվին, որոնք կհամաձայնեն մասնակցել բարեփոխումներին՝ պահպանելով սեփական հողաբաժինները։

Ընդ որում, սպիտակամորթ ֆերմերները հնարավորություն կստանան օգտվել բոլոր այն արտոնություններից, որոնք կառավարությունը սահմանել է սևամոթերի բիզնեսը խթանելու համար:

Նախատեսվում է ընդլայնել նաև գյուղատնտեսության ֆինանսավորումը՝ ֆինանսների նախարարության և Հողային բանկի կողմից սևամորթ սկսնակ ֆերմերներին 40-ամյա փոխառությունների տրամադրման, ինչպես նաև սպիտակամորթ ֆերմերներին հողային պարտատոմսերի վաճառքի ճանապարհով։ «Հողային բարեփոխումների խթանման համար անհրաժեշտ են ֆինանսական նոր գործիքներ»,- նշել է նախագահը:

Բարեփոխումներով նախատեսված են նաև ներդրումների ավելացում գյուղատնտեսական հետազոտական և ինժեներական աշխատանքներում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում