Գլխավոր Լրահոս

Բրիտանական բանկերը չեն ենթարկվի ԵԿԲ-ին

Բրիտանական բանկերը չեն ենթարկվի ԵԿԲ-ին

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) չի վերահսկի բրիտանական բանկերի գործունեությունը, նրանք կգործեն Մեծ Բրիտանիայի Ֆինանսական կարգավորման և վերահսկողության վարչության պատասխանատվության ներքո, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը՝ Համայնքների պալատում իր ելույթի ընթացքում:

Եվրամիության՝ հոկտեմբերի 18-21-ը տեղի ունեցած գագաթաժողովին տարածաշրջանում բանկային ոլորտի կարգավորման միասնական համակարգի ստեղծման մասին որոշում էր ընդունվել: Ակնկալվում է, որ ԵԿԲ-ն վերահսկողական մի շարք գործառույթներ կպատվիրակի ազգային կարգավորիչներին՝ պահպանելով համակարգային խնդիրների առկայության դեպքում անմիջապես միջամտելու իր իրավունքը՝ չսպասելով բանկի կողմից աջակցության դիմելուն:

Նախատեսվում է ստեղծել նաև միջբանկային հատուկ հիմնադրամ՝ խնդրահարույց բանկերի վերակառուցման նպատակով։ Եվրոպայի իշխանությունները հույս ունեն, որ հիմնադրամի շուրջ վերջնական որոշումը կընդունվի դեկտեմբերին կայանալիք գագաթաժողովին:

Բրիտանական Financial Times-ի տրամադրություն տակ է հայտնվել փորձագետների իրավական եզրակացությունը, ըստ որի՝ բանկային միասնական կարգավորիչի ստեղծումը հակասում է ԵՄ օրենսդրությունը: Փաստաթուղթը պատրաստվել է ԵՄ ֆինանսների նախարարների հանձնարարականով:

Զեկույցի համաձայն՝ ԵԿԲ մանդատի և գործունեության վերանայումը դուրս է Եվրոպայի իշխանությունների իրավասության շրջանակից։ Այս խոչընդոտը հաղթահարելու համար անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել ԵՄ հիմնարար փաստաթղթերում, քանի որ առանց դրանց ԵԿԲ-ն չի կարողանա ձեռք բերել վերահսկողական գործառույթներ: Ավելին՝ ԵԿԲ-ում որոշումների ընդունման դեպքում ձայնի իրավունքից զրկված կլինեն եվրոգոտու անդամ չհանդիսացող այն երկրները, որոնք չեն ցանկանա մասնակցել բանկային միասնական համակարգին:

Ըստ ԵԿԲ կառավարող խորհրդի անդամ Էվալդ Նովոթնիի՝ ենթադրվում է, որ եվրոգոտու բանկային միասնական կարգավորիչը կվերահսկի ոչ միայն արժութային գոտու, այլև նրա անդամ չհանդիսացող երկրների բանկերի գործունեությունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում