Գլխավոր Լրահոս

Սաուդյան Արաբիան կանցնի արևի

Սաուդյան Արաբիան կանցնի արևի

Սաուդյան Արաբիան մտադիր է ամբողջությամբ անցում կատարել էներգիայի վերականգնվող աղբյուրների: Այսպիսի հայտարարություն է արել Սաուդյան Արաբիայի արքայազն Թուրքի ալ Ֆեյսալը: Նրա խոսքով՝ թագավորությունում մշակվում է էներգետիկ ենթակառուցվածքների նորացման նախագիծ, որը չնայած մասշտաբայնությանը, կիրականացվի իր իսկ կենդանության օրոք:

«Նավթը շատ ավելի արժեքավոր է, քան միայն որպես էներգիայի աղբյուր: Մենք պետք է այնպես անենք, որ նավթն օգտագործվի առավել կարևոր ապրանքների արտադրության համար։ Արևային էներգիան այսօր 20 տարի առաջ ունեցած արժեքի ընդամենը 15%-ն արժե։ Մենք կարող ենք և պետք է օգտվենք դրանից»,- ասել է արքայազնը:

Ընդ որում, նավթային խոշորագույն Saudi Aramco ընկերությունը, որն ամբողջությամբ պատկանում է Սաուդյան Արաբիայի իշխանություններին, մտադիր է առաջիկա 5 տարում $35 մլրդ ծախսել նավթի և գազի նոր հանքավայրերի հետախուզման և շահագործման վրա:

Ընկերությունը մտադիր է զգալիորեն ընդլայնել նաև նավթավերամշակող բիզնեսը։ Saudi Aramco-ի նախագահի խոսքով՝ այս նպատակով կծախսվի $500 մլն: Բացի այդ՝ նախատեսվում է առաջիկա 10 տարում ընկերության նավթավերամշակող հզորությունները երկրի ներսում և սահմաններից դուրս ներկայիս 4,02 մլն բարել/օր-ից հասցնել մինչև 8 մլն բարել/օր-ի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում