Գլխավոր Լրահոս

Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը վարկանշային համատեղ գործակալություն են ստեղծելու

Չինաստանը, Ռուսաստանը և ԱՄՆ-ը վարկանշային համատեղ գործակալություն են ստեղծելու

Չինական վարկանշային Dagong Global Credit Rating Co. գործակալությունը հայտարարել է ռուսական «Ռուս ռեյտինգի» և ամերիկյան Egan-Jones Ratings Co.-ի հետ համատեղ վարկանշային գործակալության ստեղծման մասին: «Գործակալությունը վարկանիշների շնորհման լիովին անկախ ծառայություն է լինելու»,- նշված է Dagong Global-ի տարածած հաղորդագրության մեջ։ Այն ըստ էության այլընտրանք է լինելու միջազգային վարկանշային «եռյակին» (Fitch, Standard & Poor's, Moody's)։

«Միջազգային վարկանիշների սահմանման ներկայիս համակարգը ապացուցել է իր անհամարժեքությունը»,- ասված է Dagong-ի հաղորդագրության մեջ: Չինական գործակալությունում նշել են, որ համատեղ ձեռնարկությունը վարկանիշների սահմանման հարցում առավելագույն անկողմնակալություն է դրսևորելու և չի պաշտպանելու այս կամ այն ընկերության շահերը:

Վերջին շրջանում միջազգային վարկանշային Fitch, Standard&Poor's և Moody's գործակալությունները բազմիցս մեղադրվել են վարկանիշների շնորհման ժամանակ ոչ օբյեկտիվ լինելու և տեղեկատվությունը աղավաղելու մեջ: Մի շարք փորձագետներ գործակալություններին անգամ մեղավոր են համարել 2008թ. գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի մեջ։

Այսպես, 2012թ. հուլիսին ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հետաքննություն սկսեց S&P-ի դեմ՝ գործակալությանը մեղադրելով վարկանիշների շնորհման ժամանակ օրենսդրությունը խախտելու մեջ։ S&P-ի սեփականատեր McGraw-Hill Companies Inc. ընկերությունը հերքեց մեղադրանքները՝ դրանք անհիմն համարելով ու հայտարարելով, թե «վճռականորեն» պաշտպանելու է գործակալության գործունեության օրինականությունը։

2011թ. Եվրահանձնաժողովը կոչ է արեց հետաքննել S&P-ի գործունեությունը, երբ պարզվեց, որ գործակալությունը սխալմամբ իջեցրել էր Ֆրանսիայի վարկանիշը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում