4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանին՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Օգոստոսի 2-ին, ժամը 10:44-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ»,- ասված է հաղորդագրությունում։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի, Աշոցք և Մուսայելյան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Civilnet











