Գլխավոր Լրահոս

Ադրբեջանին վերադարձված Կըզըլ Հաջիլի գյուղում ականի պայթյունից տուժել է չորս մարդ

Ադրբեջանին վերադարձված Կըզըլ Հաջիլի գյուղում ականի պայթյունից տուժել է չորս մարդ

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ սահմանազատման արդյունքում Հայաստանի վերադարձրած Կըզըլ Հաջիլի բնակավայրում ականի պայթյունից տուժել է չորս մարդ։

Ադրբեջանի գլխավոր դատախազության, Պետական սահմանապահ ծառայության և ԱՆԱՄԱ ականազերծման գործակալության համատեղ հայտարարությունում ասվում է, որ հակահետևակային ականի պայթյունի հետևանքով ոտքերի շրջանում վիրավորվել են մեկ սահմանապահ և գործակալության մեկ աշխատակից։ Գործակալության ևս երկու ներկայացուցիչ ստացել են բեկորային վնասվածքներ։

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

***

Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը, որի արդյունքում կողմերը նախնական համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Մայիսի 15-ին արդեն սահմանազատման հանձնաժողովները ստորագրվել էին չորս գյուղերի միջև սահմանագծի հատվածների համատեղ կազմված արձանագրությունը։ Հանձնաժողովների համատեղ հաղորդագրությունում նշված էր, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976-ի իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում