Նիգերիայում գողացված նավթի 90%-ը անօրինական ճանապարհներով ներկրվում է Բալկանյան երկրներ և Սինգապուր: Այս մասին հայտարարել է Նիգերիայի նախագահի օգնական Պատրիկ Դիլի Քոուլը, հաղորդում է BBC-ն:
Ըստ Քոուլի՝ Նիգերիայում ամեն օր գողանում են շուրջ 180 հազ. բարել նավթ, և կառավարությունը սկսում է «Կանգնեցրու՛ գողին» ծրագիրը գողության դեմ պայքարելու նպատակով:
Քոուլն առաջարկում է գողության մեջ կասկածվող նավերը հետևել արբանյակով:
Նավթի գողության հիմնական պատճառներից է նաև պետական մարմիններում առկա կոռուպցիան, որում ներգարավված են նաև բարձրաստաիճան պաշտոնյաները:
Նիգերիան նավթի խոշոր ադյունահանողներից է աշխարհում և նավթ արտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի անդամ է: Օգոստոսին նավթի արդյունահանման ծավալները կազմել են 2,7 մլն բարել/օր, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Նիգերիայում գործում են բրիտանա-հոլանդական Royal Dutch Shell, ամերիկյան ExxonMobil և Chevron նավթային ընկերությունները: Օտարերկրյա ընկերությւոնները Նիգերիայում դժգոհ են ոչ միայն նավթի գողությունից, այլև ահաբեկչական գործողություններից և նավթամուղերի պայթյուններից: Բացի այդ՝ ընկերությունների աշխատակիցներին հաճախ առևանգում են՝ խոշոր փրկագին ստանալու նպատակով:
Civilnet











