Գլխավոր Լրահոս

ԵՄ դիտորդներն այցելել են Ներքին Հանդ

ԵՄ դիտորդներն այցելել են Ներքին Հանդ

Հայաստանում Եվրամիության առաքելության դիտորդներն այցելել են Ներքին Հանդ։ Այցի մասին տեղեկությունը հրապարակված է առաքելության X-ի էջում։

«Նախօրեին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու համար մարդասիրական և անվտանգության իրավիճակը Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- ասված է գրառման մեջ։

Նշվում է, որ առաքելության ղեկավարը և դիտորդները հանդիպել են Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ։

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը փետրվարի 21-ին կայացած ասուլիսին հայտարարել էր, որ Ռուս սահմանապահները խոչընդոտում են եվրոպացի դիտորդների մուտքը Ներքին Հանդ։ Նա նշել էր, որ Ներքին Հանդը միակ հատվածն է, որն արգելափակված էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից։

Մայիսի 8-ին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը համաձայնեցրել էին Հայաստանի մի շարք մարզերից ռուս զինվորականների և սահմանապահների դուրսբերումը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանին առաջարկել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները ծառայություն իրականացնեն, ինչպես նաև որ ռուս սահմանապահները դուրս գան հայ-ադրբեջանական սահմանին գոյություն ունեցող 17 կետերից, այդ թվում՝ Ներքին Հանդից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում