Ամերիկյան LinkedIn սոցցանցը, որը մասնագիտացած է հիմնականում գործարար կապերի որոնման և հաստատման բնագավառում և շուրջ 100 մլն օգտատեր ունի, կազմել է 200 երկրի 150 բիզնես ոլորտի ամենագրավիչ ընկերությունների վարկանիշը:
Աշխատանք որոնելիս ամենագրավիչը բարձրտեխնոլոգիական ընկերություններն են։ Ծրագրային ապահովման մշակմամբ զբաղվող ընկերություններն ամենից շատ են ներկայացված LinkedIn-ի վարկանիշում՝ Google-ի գլխավորությամբ:
Ընկերությունների հայտնի բրենդ լինելը ևս նպաստում է նրանց բարձր վարկանիշին, թեև այն հանգուցային գործոն չէ:
Սպառողական ապրանքների ամենահայտնի արտադրողները՝ ամերիկյան PepsiCo-ն, Coca-Cola-ն, Nike-ը և Disney-ը ևս վարկանիշի առաջին հորիզոնականներում են: Առաջատարների շարքում է նաև մասնագիտական ծառայություններ մատուցող միջազգային Deloitt ընկերությունը:
Վարկանիշում ընկերությունների զբաղեցրած տեղի հարցում որոշիչ չէ նրա մեծ լինելը: LinkedIn-ի ցանկում բավական շատ են անդրազգային կորպորացիաները, սակայն ընկերությունների 50%-ի աշխատակիցների թիվը չի գերազանցում 7 հազ-ը:
Վարկանիշում ընդգրկված ամերիկյան ընկերությունների մեծ մասը գլխամասեր ունեն Սան Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում և Չիկագոյում:
Աշխատանք որոնողների համար ամենագրավիչ ընկերությունների լավագույն տասնյակը՝ ըստ LinkedIn-ի, հետևյալ տեսքը ունի։ Google; Apple; Microsoft; Facebook; Unilever; General Electric; Pepsico; P&G; 9. McKinsey & Company և The Coca-Cola Company։
Civilnet











