Գլխավոր Լրահոս

Bank of America-ին $1 մլրդ-ի հայց է սպառնում

Bank of America-ին $1 մլրդ-ի հայց է սպառնում

ԱՄՆ-ի իշխանությունները $1 մլրդ-ի հայց են ներկայացրել Bank of America-ի դեմ՝ վերջինիս մեղադրելով ամերիկյան հիփոթեքային խոշորագույն ընկերությունների՝ Fannie Mae-ի և Freddie Mac-ի դեմ հիփոթեքային խարդախությունների մեջ։

Դատախազության վարկածի համաձայն՝ Countrywide հիփոթեքային ընկերությունը, որը 2008թ. ձեռք է բերվել Bank of America-ի կողմից, մեղմացրել է վարկավորման պայմանները և մեծ ծավալի ռիսկային փոխառություններ տրամադրել:

Ըստ դատախազության՝ սա Countrywide-ի դեմ ներկայացված քաղաքացիական առաջին հայցն է:

Ընդ որում, սա բանկի նկատմամբ առաջին մեղադրանքը չէ։ 2011թ. վերջին ԱՄՆ իշխանությունները Bank of America-ին մեղադրել են ռասայական խտրականության մեջ, որի հետևանքով, ըստ արդարադատության նախարարության, տուժել է ավելի քան 200 հազ. աֆրոամերիկացի և լատինաամերիկացի։

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Countrywide-ի հիփոթեքային ստորաբաժանումը աֆրոամերիակցիներին և լատինամերիկացիներին եվրոպական արտաքինով վարկառուների համեմատ վարկերն ավելի բարձր տոկոսադրույքներով է տրամադրել:

Բանկն այս մեղադրանքները չի մեկնաբանել, սակայն համաձայնել է հաճախորդներին որպես փոխհատուցում $335 մլն վճարել:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում