Գլխավոր Լրահոս

Moody's-ը հանգիստ է ԱՊՀ-ի հարցում

Moody's-ը հանգիստ է ԱՊՀ-ի հարցում

Առաջիկա մեկ-մեկուկես տարում ԱՊՀ երկրների ընկերությունները (բացառությամբ ֆինանսական կազմակերպությունների) ընթացիկ վարկանիշները պահպանելու ամենամեծ հավանականությունն ունեն՝ եվրոպական մյուս տարածաշրջանների համեմատ: Այսպիսի եզրակացություն է պարունակում միջազգային վարկանշային Moody's գործակալության CIS Corporates: 2012 Review & 2013 Outlook զեկույցը։

Ըստ գործակալության՝ կայունությունը պայմանավորված է ԱՊՀ երկրներում ՀՆԱ-ի հաստատուն աճով և հումքի ու նավթի բարձր գներով: Moody's-ի փորձագետների կարծիքով՝ վերջին տարիներին ԱՊՀ վարկանշված ընկերությունների մեծ մասը վերականգնել է ֆինանսական կայունությունը հիմնականում հումքի և նավթի բարձր գների շնորհիվ, ինչն ամրապնդել է 2013-ին մակրոտնտեսական թուլացմանը և շուկաների տատանողականությանը դիմակայելու նրանց հնարավորությունները:

2012թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ԱՊՀ միայն 5 ընկերություն է ունեցել վարկանիշի «բացասական» կանխատեսում կամ վարկանիշը դրված է եղել է վերանայման՝ հնարավոր իջեցմամբ: ԱՊՀ ընկերություններից վարկանիշ ունի 71-ը: Ընդ որում՝ մեկ տարվա ընթացքում ոչ մի դեֆոլտ չի արձանագրվել, և առաջիկա 12 ամսում գործակալությունը ԱՊՀ-ում վարկանիշների իջեցման ցուցանիշի էական աճ, վարկանշային բացասական գործողություններ կամ «դեֆոլտային բռնկում» չի ակնկալում:

Գործակալության կանխատեսմամբ՝ համաշխարհային տնտեսության աճի տեմպի դանդաղումը բացասական ազդեցություն կունենա լեռնահանքային, մետաղագործական և նավթաքիմիական ոլորտների վրա: Սակայն այս սցենարը պարտադրաբար բացասական վարկանշային գործողություններ չի ենթադրի, քանի որ ԱՊՀ էմիտենտները վարկունակության կայուն ցուցանիշներ ունեն:

ԱՊՀ ընկերությունների շրջանում պահպանվում է նաև իրացվելիության բավական բարձր մակարդակ, թեև այն կարող է վատթարանալ, եթե ճգնաժամը Եվրոպայում խորանա կամ ոչ բարենպաստ իրադարձությունները աշխարհում դոմինոյի էֆեկտ ստեղծեն: Նման զարգացումը կարող է հանգեցնել զարգացող շուկաներում ֆինանսական միջոցների և ԱՊՀ երկրներում վարկավորման կրճատման: Ըստ գործակալության՝ 2013թ. ԱՊՀ երկրների համար կշարունակի բարդ մնալ մուտքը պարտատոմսերի շուկա:

ԱՊՀ կորպորատիվ վարկանիշները B կամ ավելի բարձր մակարդակում են, ինչը կարճաժամկետ հեռանկարում ենթադրում է դեֆոլտի փոքր հավանականություն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում