Գլխավոր Լրահոս

Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջին փաթեթում Երևանը կարևոր կետեր չի ներառել, նշում է Բայրամովը

Խաղաղության համաձայնագրի նախագծի վերջին փաթեթում Երևանը կարևոր կետեր չի ներառել, նշում է Բայրամովը

Ադրբեջանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր պատասխան առաջարկները կներկայացնի Երևանին։ Այդ մասին սեպտեմբերի 2-ին Սերբիայի իր պաշտոնակցի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Օրերս Երևանի ներկայացրած առաջարկներում, ըստ Բայրամովի՝ «մի քանի կարևոր կետեր դուրս է թողել»։

«Խաղաղության համաձայնագրի նախագծում կարևոր կետեր ներառված չեն, և մեզ ասացին, որ դա հարցի լուծում է։ Նախորդ հակամարտության համատեքստում` համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր նշանակություն ունեն։ Հայկական կողմին խորհուրդ ենք տալիս ավելի լուրջ մոտենալ այդ հարցերին։ Մոտ ժամանակներս մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին»,- նշել է Բայրամովը։

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյան սեպտեմբերի 1-ին Պրահայում անցկացվող GLOBSEC համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Հայաստանը ադրբեջանական կողմին փոխանցել է խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում