Գլխավոր Լրահոս

Հնարավոր է՝ Հունաստանին լրացուցիչ €16-20 մլրդ պետք գա

Հնարավոր է՝ Հունաստանին լրացուցիչ €16-20 մլրդ պետք գա

Հնարավոր է՝ Հունաստանին €16 մլրդ-ից մինչև €20 մլրդ հավելյալ ֆինանսավորում պահանջվի՝ պարտքերը վճարելու և ծախսերը ծածկելու համար։ Այս ծավալով վարկը մտադիր են տրամադրել եվրոգոտու երկրները։

Այս մասին գրում է գերմանական խոշորագույն ու ազդեցիկ գործարար թերթերից մեկը՝ Handelsblatt-ը՝ չբացահայտելով տեղեկատվության աղբյուրը։ Պարբերականի տվյալներով՝ եվրոգոտու ֆինանսների նախարարները, ենթադրաբար, օգնության նոր փաթեթի տրամադրմանը հավանություն կտան նոյեմբերի 12-ին կայանալիք հանդիպմանը։

Երեկ Հունաստանի ֆինանսների նախարարը խորհրդարանում հայտարարել էր վարկատուների «եռյակի» (Եվրամիություն, Եվրոպական կենտրոնական բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ) հետ Աթենքին ֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացման շուրջ իբրև ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Սակայն ավելի ուշ այս տեղեկատվությունը հերքվել էր Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարությամբ։ Փաստաթղթում, ինչևէ, նշվում է, որ այս ուղղությամբ առաջընթաց կա։

Նախօրեին Աթենքում խորհրդարանի շենքի առջև տեղի են ունեցել հերթական ցույցերը։ Հույները վրդովված են խիստ խնայողության միջոցառումներից, մասնավորապես՝ սոցիալական կարիքների ծախսերի կրճատումից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում