Գլխավոր Լրահոս

Շոյգուն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է «միջանցքի» և այլ հարցեր

Շոյգուն իրանցի գործընկերոջ հետ քննարկել է «միջանցքի» և այլ հարցեր

«Ռուսաստանը վերահաստատում է, որ հարգում է Իրանի ինքնիշխանությունը Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների հարցում»․ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Սանկտ-Պետերբուրգում իրանցի իր պաշտոնակից Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպմանը, հայտնում է իրանական Tehran Times-ը։

Սեպտեմբերի 10-ին Շոյգու-Ահմադիան հանդիպմանն ընդառաջ հայտնի էր դարձել, որ ի թիվս երկկողմ հարցերի՝ քննարկվելու է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների թեման, մասնավորապես, Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին, որի հարցում Թեհրանը զգայուն է։

Ըստ Tehran Times-ի՝ իրանական կողմը արձանագրել էր դեռևս մեկ ամիս առաջ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որում նա հաղորդագրությունների բացման հարցում «սաբոտաժի» մեջ էր մեղադրել հայկական կողմին։

Իրանը պարբերաբար իր անհամաձայնությունն է հայտնում Ադրբեջանի և Ռուսաստանի՝ Հայաստանից արտատարածքային միջանցքի կամ ճանապարհի պահանջներին։

Սեպտեմբերի 4-ին էլ իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը Ռուսաստանին հորդորում է հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» խնդրահարույց գաղափարին աջակցելուց։

Օրերս Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ «Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե մեկ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման օգտին»։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում