Միջազգային վարկանշային Standard&Poor’s գործակալությունը իջեցրել է ֆրանսիական երեք խոշոր բանկերի՝ Banque Solfea-ի, BNP Paribas-ի և Cofidis-ի երկարաժեմկետ և կարճաժամկետ վարկային վարկանիշները, հաղորդում է Reuters-ը: Եվս տասը բանկի վարկանիշներ դրվել են վերանայման՝ բացասական կանխատեսմամբ, այդ թվում՝ Credit Agricole բանկինը: Գործակալությունում նշում են, որ Ֆրանսիական բանկերի համար մեծացել են ռիսկերը՝ պայամանավորված եվրոգոտում ռեցեսիայի ձգձգմամբ՝ առավել վաղ կանխատեսվածի համեմատ: S&P-ի փորձագետների կարծիքով՝ կարևոր է հաշվի առնել անշարժ գույքի գների փոփոխության ազդեցությունը բանկերի վրա:

Civilnet










