Գլխավոր Լրահոս

Ըստ Ալիևի՝ Հայաստանը Ֆրանսիայից «անվճար» է զենք ստանում

Ըստ Ալիևի՝ Հայաստանը Ֆրանսիայից «անվճար» է զենք ստանում

«Հայաստանը զինողները պետք է գիտակցեն, որ հետագա իրադարձությունների անմիջական պատասխանատվությունը իրենք են կրելու»․ Միլլի Մեջլիսի ամբիոնից սեպտեմբերի 23-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա պնդել է, թե Հայաստանը օգտագործում է ԵՄ «Խաղաղության ֆոնդը» և Ֆրանսիայից «անվճար զենք է ստանում»։ 

Ալիևը կրկնել է ադրբեջանական պահանջները՝ իրականացնել սահմանադրական փոփոխություններ և լուծարել Մինսկի խումբը։ Ադրբեջանի նախագահն անդրադարձել է խաղաղության գործընթացին՝ դժգոհելով, որ հայկական կողմը «ուշ է արձագանքում» աշխատանքային տարբերակների ստացմանը։

«Մինչև օրս 10 տարբերակ ենք փոխանակել, սակայն մենք ակնկալում էինք, որ Հայաստանն իր մեկնաբանությունները մեզ ավելի օպերատիվ և արագ կփոխանցի։ Սակայն ճիշտ հակառակը տեղի ունեցավ։ Չհամաձայնեցված բոլոր կետերն էլ հանվեցին խաղաղության պայմանագրի իրենց տարբերակից։ Այդ աստիճան պարզունակ և ոչ կառուցողական քայլ, ճիշտն ասած, սպասելի չէր»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքերով, որ «մի շարք հանգամանքներ ցույց են տալիս, որ Հայաստանը խաղաղություն չի ցանկանում և զբաղված է ժամանակ շահելով»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում