Գլխավոր Լրահոս

Իսրայելը ներխուժել է հարավային Լիբանան

Իսրայելը ներխուժել է հարավային Լիբանան

Իսրայելը սկսել է ցամաքային ռազմական գործողություն հարավային Լիբանանում, հայտնում են իսրայելական աղբյուրները։ Իսրայելը այդ գործողությունը «սահմանափակ, տեղային և թիրախային է» անվանել։

Ըստ Իսրայելի պաշտպանության ուժերի՝ գործողությունը միտված է տեղի ռազմական ենթակառուցվածների չեզոքացմանը, որոնք, ըստ իսրայելական կողմի, վտանգում են երկրի հյուսիսային շրջանները։

Ռազմական այդ գործողության մասին ավելի վաղ հայտարարել էր Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ վստահեցնելով, որ իսրայելական բանակը «Հեզբոլլահի» դիրքերի դեմ պայքարում պատրաստ է հատել Լիբանանի սահմանը՝ իրագործելով օդային, ծովային և ցամաքային գործողություններ։

Al Jazeera-ն, հղելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել է, որ Միացյալ Նահանգները «հորդորել են» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին զերծ մնալ լայնածավալ գործողությունից և փոխարենը դիմել «տեղային» ներխուժման։

Իսրայելի ռազմական գործողությունները հարավային Լիբանանում հետևում են հրթիռային հարձակումներին, որոնց հետևանքով սպանվել էր լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան ու նրա զինակիցները։ Իսրայելական հրթիռակոծումը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի գիշերը։

https://civilnet.am/news/798791/%d5%ab%d5%bd%d6%80%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d6%80%d5%be%d5%a1%d5%ae%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d6%87%d5%a1%d5%b6%d6%84%d5%b8%d5%be-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%b6%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d5%a5%d5%a6%d5%a2%d5%b8%d5%ac%d5%ac%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%b8%d6%80%d5%a4-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%bd%d6%80%d5%a1%d5%ac%d5%ac%d5%a1%d5%b6/

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում