Գլխավոր Լրահոս

Եվրահանձնաժողովը վերահսկողության տակ կվերցնի ԵՄ երկրների բյուջեները

Եվրահանձնաժողովը վերահսկողության տակ կվերցնի ԵՄ երկրների բյուջեները

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Մարիո Դրագին հավանություն է տվել Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆանգ Շոյբլեի առաջարկին։ Այն նախատեսում է ընդլայնել ֆինանսական քաղաքականության հարցերով եվրահանձնակատարի լիազորությունների շրջանակը՝ ներառելով նաև Եվրամիության երկրների բյուջեների վերահսկողությունը։

«Ես լիովին աջակցում եմ այդ առաջարկին: Կառավարությունների համար առավել ողջամիտ կլիներ ուսումնասիրել այս առաջարկը՝ հանուն եվրոգոտու նկատմամբ վստահության վերականգնման։ Երկրները իրենց սուվերենության մի մասը պետք է փոխադրեն համաեվրոպական մակարդակ»,- ասել է Դրագին գերմանական Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում։

Շոյբլեի առաջարկը ենթադրում է եվրահանձնակատարի լիազորությունների էական ընդլայնում։ Նա տարբեր երկրների բյուջեները արգելափակելու հնարավորություն կունենա, եթե դրանք չհամապատասխանեն ԵՄ բյուջետային պահանջներին։ Արդեն իսկ ակնհայտ է, որ լիազորությունների ընդլայնման համար անհրաժեշտ կլինի համաեվրոպական մի շարք համաձայնագրերի փոփոխություն, և Լոնդոնը, ամենայն հավանականությամբ, չի գնա սուվերենության նման զոհաբերության։

Դրագիի խոսքով՝ ԵԿԲ-ն մաս չի կազմի շուկաների «անվերահսկելի» միջամտությանը՝ նկատի ունենալով բանկի կողմից եվրոգոտու խնդրահարույց երկրների պարտատոմսերի անսահմանափակ ծավալով գնման ծրագիրը, ինչն այս պահին ամենից շատն է անհանգստացնում է Գերմանիայի իշխանություններին։ «Անսահմանափակ չի նշանակում անվերահսկելի է: Մենք գնելու ենք միայն այն երկրների պարտատոմսերը, որոնք խնայողության կոշտ միջոցներ են ձեռնարկում, և մանրամասնորեն ստուգելու ենք այս միջոցառումների իրականացումը»,- ասել է Դրագին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում