Գլխավոր Լրահոս

Չինաստանն արգելել է տաճարների մուտքը բորսա

Չինաստանն արգելել է տաճարների մուտքը բորսա

Չինաստանի իշխանություններն արգելել են տաճարներին բաժնետոմսեր վաճառել՝ փորձելով կանխել կրոնի անխուսափելի առևտրայնացումը երկրում։ Ավելի վաղ բուդդայական մի շարք տաճարներ բորսա մուտք գործելու ցանկություն են հայտնել:

Ֆոնդային շուկայում արժեթղթեր շրջանառող բաժնետիրական ընկերություն դառնալու ցանկություն են հայտնել այնպիսի սրբավայրեր, ինչպիսիք են Շանսի նահանգի Ուտայ լեռը և Անհուե նահանգի Ցզյուհա լեռը։ Նման մտադրության մասին բարձրաձայնել է նաև Շաոլին վանական համալիրը՝ հայտնվելով զանգվածային լրատվամիջոցների և հասարակության քննադատության թիրախում։

Տաճարների կոմերցիոն կառավարմամբ զբաղվող ընկերությունները, այդուհանդերձ, կկարողանան շրջանցել իշխանությունների սահմանափակումները: Անհրաժեշտ է միայն ակտիվների ցանկից հանել սրբատեղիների անունները։

Չինական բորսաներում ներկայում շրջանառվում են Սիչուան նահանագի Էմեյ լեռան տարածքում գտնվող բուդդայական տաճարներից մեկի բաժնետոմսերը: Սակայն ակտիվների ցանկում տաճարը որպես այդպիսին ներառված չէ. փոխարենը նշվում է մեկ հյուրանոց, ճոպանուղին վերահսկող ընկերությունը և տոմսարկղերը:

Չինաստանում բուդդայական, քրիստոնեական և մուսուլմանական սրբատեղիները իշխանությունների խիստ վերահսկողության տակ են, ինչը սակայն, չի խանգարում երկրի հոգևոր վերածննդին՝ կոմունիստական գաղափարախոսության գերիշխանության պայմաններում։ Բիզնեսը, իր հերթին, որոշել է օգտվել կրոնի նկատմամբ չինացիների հետաքրքրության աճից՝ զանգվածաբար առևտրայնացնելով սրբատեղիները:

Կրոնական հարցերով պետական հանձնաժողովը հայտարարել է, որ տեղական իշխանությունները, մի շարք ընկերություններ և մասնավոր անձիք տաճարները հաճախ օգտագործում են բացառապես շահույթ ստանալու նպատակով։ Ավելին, նրանք անգամ կեղծ վանականներ են վարձում՝ այցելուներ ներգրավելու և գումարներ վաստակելու համար։

Ընդ որում, հին և հայտնի սրբատեղիների սեփականատերերը բարձրացրել են ծառայությունների գները, ինչը չինացիների դժգոհության տեղիք է տվել։ Այսպես՝ Պեկինի որոշ տաճարներում անուշահոտի մեկ փայտիկը 300 յուան (մոտ $50) արժե։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում