Գլխավոր Լրահոս

Բայրամովը 3+3-ի հանդիպմանը բարձրացրել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը 

Բայրամովը 3+3-ի հանդիպմանը բարձրացրել է Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը 

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստամբուլում անցկացված 3+3 տարածաշրջանային հարթակի հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հարցին։

«Ադրբեջանը տարածաշրջանի երկրների հետ մշակել է հայեցակարգ՝ դիմագրավելու անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերներին։ Տարածաշրջանի կայունության և խաղաղության հաստատման համար [այն էլ] նման հույժ կարևոր պահի որպես հետհակամարտային ժամանակահատված կարևոր է, որ անցյալ հակամարտության հետևանքները վերացվեն սահմանադրական փոփոխությունների ճանապարհով»,- հայտարարել է Բայրամովը։

Հայաստանի կառավարաթյան պնդմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծի 16 հոդվածից 13-ն ամբողջությամբ համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի։ Բաքուն մի քանի անգամ մերժել է արդեն համաձայնեցված հոդվածներով պայմանագիրը ստորագրելու Երևանի առաջարկը։ Ադրբեջանական կողմը նշում է, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, որում, ըստ իրենց՝ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Հայկական կողմը հակադարձում է և հայտարարում, որ սահմանադրական փոփոխությունների պահանջը խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու նպատակ է հետապնդում։

***

Տարածաշրջանի վեց երկրների (Թուրքիա, Ռուսաստան, Իրան, Հայաստան, Ադրբեջան և Վրաստան) համագործակցության հարթակ ստեղծելու առաջարկները հնչել են 2020-ի ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո։ 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում կայացել է 3+3 ձևաչափով նախանիստ՝ փոխարտգործնախարարների մակարդակով։ 2023-ի հոկտեմբերին Թեհրանում արդեն հանդիպել են վեց երկրների արտգործնախարարները։ Հարթակի երկու հանդիպումներին էլ Վրաստանը չի մասնակցել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում