ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտում է պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Ի թիվս այլ հարցերի, Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասում՝ ընդգծելով «արդար և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը»։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս նամակներ էր հղել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին՝ կոչ անելով մինչև տարեվերջ ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը։ Բայդենը նաև նշել էր, որ իր վարչակազմը «պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն»:
https://civilnet.am/news/802372/%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a1%d5%ac%d5%ab%d6%87%d5%a8-%d5%a5%d6%80%d5%af%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%b6%d6%81%d5%af%d5%a1%d6%81%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-brics-%d5%ab-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4/
Civilnet











