Գլխավոր Լրահոս

$1 մլրդ-ի պարտքը Royal Dutch Shell-ին փակուղի է մտցրել

$1 մլրդ-ի պարտքը Royal Dutch Shell-ին փակուղի է մտցրել

Բրիտանա-հոլանդական Royal Dutch Shell նավթային ընկերությունը ուղիներ է փնտրում Իրանին ունեցած $1 մլրդ-ի պարտքը վճարելու համար: Պարտքը գոյացել է Եվրամիության կողմից Թեհրանի դեմ նավթային էմբարգոյի հետևանքով. պատժամիջոցների պայմաններում արգելք է դրված իրանական բանկերի հետ ֆինանսական գործառնությունների վրա, և ընկերությունը չի կարողանում վճարել մատակարարված նավթի դիմաց։

Իրանը մերժել է վճարումների Royal Dutch Shell-ի ավելի վաղ առաջարկված բոլոր տարբերակները, ինչպես օրինակ՝ գազամուղի կառուցման ֆինանսավորում կամ պարենամթերքի մատակարարում: «Դիտարկվել են մի քանի տարբերակներ: Դրանցից որևէ մեկը հաջողություն չի ունեցել»,- նշել են ընկերությունում:

Իրադրությունը բացասաբար է անդրադառնում երկու կողմեր վրա էլ։ Իրանի տնտեսությունը լուրջ դժվարությունների է առերեսվել էմբարգոյի պատճառով, իսկ Shell-ը պարտքը մարելու տարբերակ չգտնելու դեպքում կարող է դուրս մղվել Իրանի նավթի շուկայից։

Մինչ այս ընկերությունում առաջարկել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Նիդեռլանդների իշխանությունների թույլտվությամբ պարտքի դիմաց Իրան հացահատիկ մատակարարել։ Սխեմայի շրջանակում Shell-ը նախատեսել է Իրան հացահատիկի մատակարարումների դիմաց վճարել ամերիկյան Cargill գյուղատնտեսական ընկերությանը, որը սակայն հրաժարվել է մասնակցել գործարքին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում