Գլխավոր Լրահոս

ԱԳՆ-ն խուսափում է պատասխանել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների վիճահարույց ընտրության վերաբերյալ հարցերին 

ԱԳՆ-ն խուսափում է պատասխանել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների վիճահարույց ընտրության վերաբերյալ հարցերին 

Արտաքին գործերի նախարարությունը խուսափում է պատասխանել հարցին, թե արդյոք փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի թեկնածուների ընտրության հարցազրույցների փուլին և արդյոք գնահատականներ ներկայացրել է թեկնածուների վերաբերյալ։

ՍիվիլՆեթն անդրադարձել էր ՄԻԵԴ դատավորի ընտրության հայաստանյան փուլին՝ արձանագրելով ընտրության ընթացակարգի մի շարք թերություններ։ Մենք տեղեկություն էինք ստացել, որ մասնավորապես Պարույր Հովհանիսյանը չի մասնակցել հարցազրույցներին, սակայն գնահատականներ է ներկայացրել ։ Մեր զանգերն ու նամակները ԱԳՆ-ին անպատասխան էին մնացել։

Տե՛ս՝ ՄԻԵԴ դատավորի թեկնածուների ընտրությունն ու ոչ թափանցիկ գործընթացը

ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ դիմելով Պարույր Հովհաննիսյանին և խնդրելով պատասխանել երեք հարցի՝ արդյոք Հովհաննիսյանը մասնակցել է ՄԻԵԴ դատավորի ընտրության հարցազրույցների փուլին` ապրիլի 4-ին և 5-ին, եթե մասնակցել է, ապա ո՞ր թեկանծուների հարցազրույցներին; արդյոք գնահատականներ ներկայացրե՞լ է թեկնածուների վերաբերյալ։

Պարույր Հովհաննիսյանը ՄԻԵԴ դատավորի թեկնածուների՝ ներպետական ընտրության հանձնաժողովում էր։ Հարցազրույցների փուլի ավարտից հետո՝ ապրիլի 16-ին, հանձնաժողովն ամփոփել էր արդյունքները: Արձանագրության մեջ շեշտվում էր, որ օրակարգային հարցը՝ «Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կողմից տրված գնահատականների վերջնական ամփոփումն է»։ Պարույր Հովհաննիսյանը, սակայն, նաև այս նիստին չէր մասնակցել։

ՍիվիլՆեթի հարցմանը ուղիղ պատասխան այդպես էլ չեկավ։ Օրենքով սահմանված ժամկետում ԱԳՆ-ն ոչ թե պատասխանել է Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ հարցերին, այլ տվել խուսափողական պատասխան՝ հղում անելով վարչապետի որոշումներին։

Ապարդյուն էին նաև մեր հեռախոսազանգերը. ԱԳՆ ներկայացուցիչը պնդում էր, թե Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետի պաշտոնակատար Իննա Թորգոմյանը երկրում չէ։ 

ԱԳՆ-ն, թերևս, խուսափում է պատասխանել ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների վիճահարույց ընտրության վերաբերյալ հարցերին։ 

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում