Իսպանիայում ջրհեղեղից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր ողջ համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր կրել են այս տարերային աղետի հետևանքները»,- նշված է ԱԳՆ X-ի էջում։
#Armenia expresa su más profundo pesar por la tragedia ocurrida en #España debido a las graves inundaciones.
— MFA of Armenia?? (@MFAofArmenia) October 30, 2024
Nuestras sinceras condolencias a los familiares de los fallecidos y toda nuestra solidaridad con todos aquellos que han sufrido las consecuencias de este desastre…
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է, որ այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տուժածների շարքում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան։
Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ․ զոհվել է առնվազն 72 մարդ, մի քանիսն անհետ կորել են։ Հորդառատ անձրևներն ու ամպրոպները «բացառիկ» իրավիճակ են ստեղծել Իսպանիայում, որը հատկապես մեծ վնասներ է հասցրել Վալենսիայի համայնքում, Կաստիլիա-Լա Մանչայում և Անդալուզիայում։
Թեմա
Civilnet










